Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 069-Ն որոշումը, Արմավիրի համայնքային ենթակայության թիվ 4, թիվ 9, թիվ 11 և Սարդարապատ գյուղի մանկապարտեզի տնօրենների՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 5516, թիվ 5517, թիվ 5518, թիվ 5519 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 2-ի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից: