Հայաստանի Հանրապետության Արմավիրիքաղաքային համայնքի ղեկավարի 2014թվականիհունվարի 23-ի թիվ 72-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Չարենցիփողոց,թիվ49 տաղավար ժամանակավորհասցեումգտնվող6,0 (վեց) քմմակերեսովհողամասըկառուցապատմանիրավունքով10(տասը) տարիժամկետով հատկացվել է քաղաքացի Նադյա Հովհաննիսյանին, համաձայն որի Արմավիրիքաղաքային համայնքիևՆադյա Հովհաննիսյանի միջև 2014 թվականի փետրվարի 05-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ /սեղ. նո 670/:
Համայնքայինսեփականությունհանդիսացողհողամասիկառուցապատմանիրավունքիտրամադրմանպայմանագրիգործողությանժամկետըլրացել է:
Քաղաքացի Նադյա Հովհաննիսյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Նադյա Հովհաննիսյանի միջև 2014թվականի փետրվարի 05-ինկնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և ընդառաջելովքաղաքացի Նադյա Հովհաննիսյանի 2025 թվականի հունվարի 24-իթիվ 0505 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիրի քաղաքային համայնքի ևՆադյա Հովհաննիսյանի միջև2014թվականի փետրվարի 05-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում՝ /սեղ.նո 670/ կատարել փոփոխություն.
1) Համայնքային սեփականություն հանդիացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետն երկարացնել մինչև 05.02.2040 թվականը:
2. Իրավաբանական բաժնին`քաղաքացի Նադյա Հովհաննիսյանի հետկնքելհամաձայնագիր` 2014 թվականի փետրվարի 05-ին՝ /սեղ. նո 670կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: