Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: