Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0526-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2025 թվականի N 0526-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՀԱՑԻԿ, 16-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՄՈ ԿԱՌԼԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԳՈՀԱՐԻԿ ՖՐԵԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ԿԱՄՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ԱՆԻ ԿԱՄՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԿԱՄՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ, 16-րդ փողոց , 1-ին փակուղի, 6/2  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Կամո Կառլենի Մարտիրոսյանի 07․04․2025 թվականի թիվ 1798 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Կամո Կառլենի Մարտիրոսյանին (ծնվ. 09.10.1959թ.), Գոհարիկ Ֆրեդի Մարտիրոսյանին (ծնվ. 20.02.1960թ.), Արման Կամոյի Մարտիրոսյանին (ծնվ. 17.11.1983թ.), Անի Կամոյի Մարտիրոսյանին (ծնվ. 21.06.1985թ.) և Անահիտ Կամոյի Մարտիրոսյանին (ծնվ. 20.03.1988թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող 04-058-0046-0005 կադաստրային ծածկագրով 1400,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  70,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրանց՝ սեփականության իրավունքով։

2․ Վերականգնել Կամո Կառլենի Մարտիրոսյանին, Գոհարիկ Ֆրեդի Մարտիրոսյանին, Արման Կամոյի Մարտիրոսյանին, Անի Կամոյի Մարտիրոսյանին և Անահիտ Կամոյի Մարտիրոսյանին պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ, 04-058-0046-0005 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․14700 հա օրինական հողամասի վրա 1988թ․ կառուցված 170,1 քմ մակերեսով բնակելի տան, 1990թ. կառուցված 11,0 քմ մակերեսով թոնրատան, 1988թ. կառուցված 14,9 քմ մակերեսով անասնաշենքի և 2000թ. կառուցված 6,0 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 2002թ. կառուցված 39,4 քմ մակերեսով ծածկը և 2002թ. կառուցված 38,9 քմ մակերեսով կիսակառույցը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Կամո Կառլենի Մարտիրոսյանին, Գոհարիկ Ֆրեդի Մարտիրոսյանին, Արման Կամոյի Մարտիրոսյանին, Անի Կամոյի Մարտիրոսյանին և Անահիտ Կամոյի Մարտիրոսյանին պատկանող 04-058-0046-0005 կադաստրային ծածկագրից  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Հացիկ, 16-րդ փողոց, 1-ին փակուղի, 6/2 բնակելի տուն։

5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

8․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner