Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Սաֆար Ռոբիզոնի Հարությունյանի հողամասի կառուցապատման իրավունքի N10032022-04-0021 վկայականը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 35/4 հասցեում գտնվող 04-001-0075-0051 կադաստրային ծածկագրով 0.014 հա մակերեսով հողամասը, որը գտնվում է Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի տարածագնահատման 10-րդ գոտում, ուղիղ վաճառքի միջոցով օտարելու քաղաքացի Սաֆար Ռոբիզոնի Հարությունյանին՝ 1 քմ-ի համար սահմանելով 8000.0 ՀՀ դրամ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: