Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 149-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2024 թվականի N 149-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 23.14 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության եզրակացությունը /լիցենզիա 13527/, «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի  անշարժ գույքից առանձնացվող մասի շուաակն արժեքի գնահատման N ՎՄ-0/4186 հաշվետվությունը, «ԷՅԷՄԴԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ապետնակյանի գրությունը և քաղաքացիներ Արմինե Սամվելի Հարությունյանի, Մելանյա Լիպարիտի Մելքոնյանի համատեղ գրված 2024 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 6789 դիմումը․

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Տալ համաձայնություն՝ ձեռք բերելու քաղաքացիներ Արմինե Սամվելի Հարությունյանին և Մելանյա Լիպարիտի Մելքոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց 84 բնակելի տուն հասցեում գտնվող, 0,07 հա մակերեսով, 04-001-0059-0021 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող բնակելի տնից և հողամասից առանձնացված 23․14 քմ մակերեսով հատվածը, որը փաստացի կառուցված է ընդհանուր օգտագործման համար նախատեսված մայթի վրա և խոչընդոտում է հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժին։  

Պայմանով, որ սեփակականատերերի կողմից իրենց նախաձեռնությամբ գոյություն ունեցող վթարային շենքը քանդելուց հետո ընդհանուր գույքը բաժանվի 2 մասի և 23.14 քմ մակերեսով հողամասը օտարվի Արմավիր համայնքին։ 

2․Ձեռք բերվող հողամասի գնման համար Արմավիր համայնքի բյուջեից նախատեսել 5,0 մլն ՀՀ դրամ և ձեռք բերված հողամասն օգտագործել ԱՔ-ԲՄԱՇՁԲ-24/4 ծածկագրի պայմանագրով նախատեսված հիմնանորոգվող փողոցի համար, որպես բացառապես մայթի հատված՝ ապահովելով հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժը։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -19

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner