Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 110 թաղամաս, 427 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողայ նմին օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը , Ռոբերտ Ցոլակի Սարգսյանի 12․03․2025 թվականի թիվ 1369 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Ռոբերտ Ցոլակի Սարգսյանին (ծնվ. 18/09/1952թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 2-րդ թաղամասի 3-րդ փողոց, 64 հասցեում գտնվող 0,04978 հա օրինական հողամասի վրա 1993թ. կառուցված 91,1 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ 2001թ. կառուցված 36,9քմ մակերեսով բնակելի տունը, 2001թ. կառուցված 11,7քմ մակերեսով լողավազանը, 2001թ. կառուցված 2,8քմ մակերեսով օժանդակ շինությունը և 2001թ. կառուցված 0,9քմ մակերեսով պարիսպը համարել ինքնակամ :
2․Ռոբերտ Ցոլակի Սարգսյանին պատկանող Հայաստանի Հանրապետութ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող գույքին (կադաստրային ծածկագիր 04-043-0846-0039) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան Այգեգործական 2-րդ թաղամասի 3-րդ փողոց, 64 հողամաս:
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։