Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Թեմուր Բինբաշի Գալոյանի 17.08.2022թ. թիվ 4380 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, համաձայն որի Թեմուր Բինբաշի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.2001հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-047-0001-0024/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: