Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Սայաթ-Նովա փողոց ,6ա/5 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Ղազար Անդրանիկի Հովհաննիսյանի 23․04․2024 թվականի թիվ 2567 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Սեփականության իրավունքով Ղազար Անդրանիկի Հովհաննիսյանին (ծնվ․ 05․01․1952թ․-ին) պատկանող ՝Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց ,6ա/5 հասցեում 0․00800 հա հողամասի վրա 2003թ․ կառուցված 58,3քմ ներքին և 79,75 քմ արտաքին մակերեսով խանութը ճանաչել օրինական։
2․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<ինքնակամ հառույցների օրինականացամն և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 79,75 քմ մակերեսով ինքնակամ խանութի օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով ՝ 2844 ՀՀ դրամ ընդհանուր ՝ 226809 (երկու հարյուր քսանվեց հազար ութ հարյուր ինը) ՀՀ դրամ։
4․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր ,Սայաթ-Նովա փողոց ,6ա/5 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման ) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023RMSKLR ։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։