Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. 1920-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզի մի մասնաշենքի և 0.1646 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաստը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատումից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ շինությանը հասարարակականից՝ սառնարանային տնտեսության (14.12.20172. տրված սեփականության վկայականը) և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ՝ Ա. Աբգարյանի 15.07.2022թ. թիվ 3861 զեկուցագիրը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի նախկին մանկապարտեզի մասնաշենքի 04-049-0018-0033 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.1646 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման, իսկ սառնարանային տնտեսության շինությունը՝ հասարակականի՝ որպես մանկապարտեզի շենքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: