|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 ապրիլի 2018 թվականի N Ա 33 |
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է . 1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերից՝ համայնք Արմավիր Երևանյան փողոց 57/21 հասցեում գտնվող՝ 04-001-0075-0250 ծածկագրով, 734.0 քմ մակերեսով պահեստարանների գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով՝ պահեստ կառուցելու նպատակով: 2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար կադաստրային արժեքի չափով՝ 2940 ՀՀ դրամ, ընդամենը՝ 2157960 (երկու միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍՐԱԵԼՅԱՆ ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|