Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի կողմից ներկայացվող ծրագրերին հավանություն տալու մասին» թիվ 066-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Որոշման 2-րդ կետը՝ «Տալ հավանություն՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող մասնաշենքերի հիմնանորոգման, հարակից բակային տարածքի բարեկարգման ծրագրին» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Տալ հավանություն՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցման ծրագրին»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։