Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , Աշոտ Հենզելի Մացոյանի 24․02․2025թ․ թիվ 1091 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Աշոտ Հենզելի Մացոյանին (ծնվ․ 17/07/1972թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Ե.Չարենցի փողոց, 2/7 հասցեում (սեփականության վկայական N 11022016-04-0013) գտնվող 0.0074 հա մասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Ե. Չարենցի փողոց, 2/8 խանութ , իսկ 0․0255 հա հասցեն թողնել նույնը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Ե.Չարենցի փողոց, 2/7 խանութ։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։