Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0955-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2024 թվականի N 0955-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՔՍ, Ա. ՍԻՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ, 38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ էԴԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԻԳՆԱՏՅԱՆԻ, ՀՈՌՈՄ ԵՆՈՔԻ ԻԳՆԱՏՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԻՆԵ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԻԳՆԱՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց, 38 հասցեում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 19.03.2012թ. և Էդիկ Սերյոժայի Իգնատյանի 25․06․2024 թվականի թիվ 3749 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Էդիկ Սերյոժայի Իգնատյանին, Հոռոմ Ենոքի Իգնատյանին և Մարինե Սերյոժայի Իգնատյանին իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի, 04-016-0022-0051 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 500,00 քմ մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 72 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրանց սեփականության իրավունքով։

2․  Վերականգնել  Էդիկ Սերյոժայի Իգնատյանին (ծնվ․ 16․08․1969թ․), Հոռոմ Ենոքի Իգնատյանին (ծնվ․ 01․11․1938թ․) և Մարինե Սերյոժայի Իգնատյանին (ծնվ․ 20․12․1971թ․) իրավունքները իրավունքով  պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, 04-016-0022-0051 կադաստրային ծածկագրով հողամասում  գտնվող 572,00 քմ մակերեսով օրինական հողամասի վրա 1965թ. կառուցված 69,9 քմ մակերեսով բնակելի տան ,1980թ․ կառուցված 26,8 քմ մակերեսով միջանցքի, 1980 թ․ կառուցված 31,9 քմ մակերեսով ավտոտնակի, 1980 թ․ կառուցված 21,9 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, իսկ  բնակելի տունը և կիսակառույցը համարել ինքնակամ  ։

3. Էդիկ Սերյոժայի Իգնատյանին, Հոռոմ Ենոքի Իգնատյանին և Մարինե Սերյոժայի Իգնատյանին պատկանող 04-016-0022-0051 կադաստրային ծածկագրից  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց, 38:

4․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6․ ՈՒժը կորցրած ճանաչել 2024թ․-ի հուլիսի 8-ի թիվ 0888-Ա որոշումը։

7․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(351.10 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner