Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Մամե Շքրոյի Ալոյանի 14․01․2025թ․ թիվ 0213 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Մամե Շքրոյի Ալոյանին (ծնվ․ 03/02/1969թ․), Ջամալ Շքրոյի Ալոյանին (ծնվ․ 22/04/1965թ․), Միշա Շաքրոյի Ալոյանին (ծնվ․ 01/01/1974թ․), Մարինե Ջամալի Ալոյանին (ծնվ․ 02/10/1989թ․), և Ռուզան Ջամալի Ալոյանին (ծնվ․ 31/08/1990թ․) սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 27112024-04-0081) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մյասնիկյան, Հ․ Բաբաջանյան փողոց, 1 բնակելի տուն։
2․Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։