Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրեն Ի.Սարոյանի, <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրեն Ն.Եսայանի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի զեկուցագրերը, և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սանի համար՝
1. Մամոյան Զինա
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սանի համար՝
1.Թովմասյան Միլենա
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: