Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 11/1 շենքի 44 բնակարանի բնակիչ Նարինե Ծատուրյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 5723 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 17 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`
որոշում եմ.
1.Թույլատրել Նարինե Գևորգի Ծատուրյանին /ծնված 30․12․1994թ./ գրավադրելու իր անչափահաս որդուն՝ Մաքս Յուրիի Վարդանյանին /ծնված 14․12․2015թ./, նվիրատվության պայմանագրով (17․11․2016թ․․ սղմ․ 8262), համասեփականության իրավունքով հասանելիք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 11/1 շենքի 44 բնակարան հասցեում գտնվող, 04-001-0445-0013-001-044 կադաստրային ծածկագրով, 41․5 քմ մակերեսով բնակարանը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: