Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ 2022 թվականի օգոստոսի 30-ի թիվ 4659 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 046-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 2-րդ կետի 13-րդ տողում «18» թիվը փոխարինել «19» թվով.
2) հավելվածի 2-րդ կետի 14-րդ տողում «190» թիվը փոխարինել «202» թվով.
3) հավելվածի 2-րդ կետի 15-րդ տողում «196» թիվը փոխարինել «202» թվով.
4) հավելվածի 2-րդ կետի 16-րդ տողում «8,17» թիվը փոխարինել «8,01» թվով.
5) հավելվածի 2-րդ կետի «ընդամենը» տողում «24,67» թիվը փոխարինել «24,51» թվով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :