Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0881-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2024 թվականի N 0881-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետուպթյան Արմավիրի մարզի Արմավիր համայնք Արմավիր քաղաքի 04-001-0322- կադաստրային ծածկագրում  գտնվող 227,3 քմ բնակավայրի բնակելիկառուցապատմանհողերում Սայիդ Ալիի Ուսոյանի կողմիցկառուցված 18,2քմ ընդհանուր մակերեսով  (մեկ հարկանի) ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիականօրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ. 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 34 կետով, 35-րդ կետի <<բ>> ենթակետով, 35,1-րդ , 36-րդ կետերով, ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 1920-Ն որոշման 24 կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով կառույցն ինքնակամ իրականացրած ֆիզիկական անձ Սայիդ Ալիի Ուսոյանի 01.11.2023 թ. թիվ 6046 դիմումը և դրան կից ներկայացրած փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոց 2/11 հասցեում գտնվող  227,3 քմ բնակավայրի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված՝ օժանդակ շինությունը՝ 9,1 քմ արտաքին և 6,4 քմ ներքին մակերեսով,պարիսպները՝ 9,1 քմ  մակերեսով, / ստորև նաև գույք / համարել Արմավիր համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական (կցվում է հողամասի հատակագիծն ու շինության բնութագիրը)։

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոց 2/11 հասցեում գտնվող 227,3 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

3.Գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած  Սայիդ Ալիի Ուսոյանի:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սայաթ-Նովայի փողոց 2/11 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման)տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2023PTBVBV

6. Ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի հունիսի20թիվ 0826-Ա և հունիսի 27-ի թիվ 0851-Ա որոշումները:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner