Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի  27-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 126-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ''ԱՅՈ'' ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումը` որոշում եմ.
1. Բավարարել ''ԱՅՈ'' ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումը և թույլատրել Արմավիր քաղաքի Հանրապետության 12/2  հասցեում  արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին ''ԱՅՈ'' ՈՒՎԿ ՓԲԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: