Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի գրությունը կից ստացված սույն որոշման նախագծի վերաբերյալ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունները՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3, N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի եկամուտներն ավելացնել 1702,0 հազ. դրամով, այդ թվում՝
ա) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ սուբվենցիաներ 1257 տողին ավելացնել 1500.0հազար դրամ՝<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում ստացվող սուբվենցիա:
բ)Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում 13511տողին ավելացնել 202.0 հազար դրամ,
2) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի ծախսերն ավելացնել 1702.0հազար դրամով, այդ թվում՝
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածին ավելացնել 240.0 ,0 հազար դրամ՝ մեկուսացման մեջ գտնվող անձանց համար անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաների և սննդամթերքի ձեռքբերման և հատկացման համար:
բ) 04 բաժնի 2 խմբի 4 դասի <<Ոռոգում>> ծրագրի ծախսերի <<Արմավիրի ջրամատակարար>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 237,6 հազար դրամ՝ <<Արմավիր>> ՋՕԸ - ի հետ 01,07,2020թ: կնքված պայմանագրի շրյանակներում ստացված ոռոգման ջրի գումար՝ 4861 հոդված:
գ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 3912.0 հազար դրամ, որից <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> 4111 հոդվածին 1200.0 հազար դրամ, <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածին ավելացնել 2712.0 հազար դրամ՝ Հանրապետության հրապարակին հարող օղակաձև տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերելու համար և(<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում աշխատավարձի վճարման համար:
դ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 2687.6 հազար դրամ.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: