Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿտնօրենի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 3304 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից :