Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 28.02.2020թ. թիվ 05-Ա որոշումը`
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 49/12 հասցեում գտնվող` 04-001-0075-0282 ծածկագրով, 585.0 քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 468.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 117.0 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 8820ՀՀ դրամ, ընդամենը` 5159700(հինգ միլիոն մեկ հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: