Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապեության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալությանևհոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կանոնադրության 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 6-ի «Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 097-Ա որոշումը:
3.Հանաձնաժողովի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ներգրավել Արմավիր համայնքի կազմում ընդգրկված գյուղերի վարչական ղեկավարներին:
4.Սույն որոշումնուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից