Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ «ԱՌՍԹՈՌ» ՍՊԸ-ի կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց 39 հասցեում «Նորք» բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տալ նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։