Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի « Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2023 թվականի ընթացքում աճուրդային և մրցութային կարգով օտարման և վարձակալության կամ կառուցապատման իրավունքով առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին» թիվ 006-Ա որոշման մեջ կատարել լրացում:
1.1 Որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել 18-րդ և 19-րդ կետերով՝
| Հ/Հ | ՀԱՍՑԵ | ԾԱԾԿԱԳԻՐ | ՀՈՂԱՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ | ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ | ՀՈՂԱՄԱՍ /ՀԱ/ | 
| 18 | Ք. Արմավիր Երևանյան փ 51/7 | 04-001-0075-0330 | Բնակավայրերի | ԱՃՈւՐԴ | 0.0202 | 
| 19 | Գ. ՄԱՅԻՍՅԱՆ | 04-043-0407-0003 | Գյուղատնտեսական | ԱՃՈւՐԴ | 3.5 | 
 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: