Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
ա.Բյուջետային տող 13511՝ «Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասինֻ» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում » եկամտատեսակը պակասեցնել 24090,0 հազար դրամով, սահմանել 4962,6 հազար դրամ,
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա.01 բաժին 1 խումբ 1 դաս`«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» 4112 հոդվածը պակասեցնել 20000,0 հազար դրամով, իսկ 4264 «Տրանսպորտային նյութեր» հոդվածը` 4090,0 հազար դրամով,
բ.04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագրի ծախսերի, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511 հոդվածն ավելացնել 9980,0 հազար դրամով` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրենի ժ/պ Դ.Ավետիսյանի 05.09.2022թ. զեկուցագիրը,
գ.05 բաժին 1 խումբ 1 դաս`«Աղբահանում» ծրագրի ծախսերի, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 1392.3 հազար դրամով` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա.Հարությունյանի 06.09.2022թ. զեկուցագիրը,
գ.11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 11 372.3 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: