Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Անդրիասի Թորոսյանի 25․11․2024թ․ թիվ 6469 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , Արմավիր համայնքի գլխավոր հատակագծով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաղաքացի Սուրեն Անդրիասի Թորոսյանին /ծնվ․ 07․06․1956թ․/ սեփականության իրավունքով պատկանող / սեփականության վկայան թիվ N 27082024-04-0047 / Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 0․0054 հա մակերեսով գույքի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից՝ հասարակական կառուցապատման։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։