Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 010-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5307, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 22-ի թիվ 5321, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5308 , «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5309, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5310, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5311, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5312, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5313, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի սեպտեմբերի 20-ի թիվ 5314 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: