Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019թ. թիվ 32-Ա որոշումը և 18.10.2019թ. թիվ 79-Ա որոշումները`
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 17/11 հասցեում գտնվող` 04-001-0075-0276 ծածկագրով, 0,011 հա մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 88,0 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 22,0 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 5880 ՀՀ դրամ, ընդամենը` 646800 ( վեց հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: