Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ , 35-րդ և 51-րդ կետերով , Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և Արմեն Հայկի Գրիգորյանի 27․05․2025թ․ թիվ 2757 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմեն Հայկի Գրիգորյանին (ծնվ․ 18․10․1982թ․) սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական թիվ 14032025-04-0028, սեփականության իրավունքի վկայական թիվ 21052025-04-0041, սեփականության իրավունքի վկայական թիվ 18112015-04-0038) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Շևչենկո փողոց,1-ին նրբանցք 23, քաղաք Արմավիր, Շևչենկո փողոց,1-ին նրբանցք 23/2 և քաղաք Արմավիր, Շևչենկո փողոց,1-ին նրբանցք 23/1 հասցեներում գտնվող գույքային միավորներին տալ միասնական հասցե ՝ Հայաստանի Հանապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր,Տ․ Շևչենկո փողոց, 1-ին նրբանցք, 23 շինություն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումն ուժը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։