Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022թ. մարտի 7-ի թիվ 076-Ա և մայիսի 2-ի թիվ 114-Ա որոշումները, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ. Ավետիսյանի 17.05.2022թ. թիվ 2662 զեկուցագիրը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄԷ
1. Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 055-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածում Աշխատակիցների թվաքանակը- «23» թիվը փոխարինել «25» թվով.
2) որոշման հավելվածում Հաստիքային միավոր- «22.5» թիվը փոխարինել «24.5» թվով.
3) որոշման հավելվածը լրացնել 24 և 25 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ
24
|
հսկիչ-ջրբաշխ
|
1.0
|
93288
|
7 ամիս
|
25
|
հսկիչ-ջրբաշխ
|
1.0
|
93288
|
7ամիս
|
4) որոշման հավելվածի ընդամենը տողում «22,5» թիվը փոխարինել «24,5» թվով:
5) որոշման հավելվածի աղյուսակում գլխավոր էներգետիկի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «96000» թվի փոխարեն կարդալ «115000» թիվը:
6) որոշման հավելվածի աղյուսակում բանվորի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել «93288» թվի փոխարեն կարդալ «108000» թիվը:
7) որոշման հավելվածի աղյուսակում փականագործի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «93288» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:
8) որոշման հավելվածի աղյուսակում ինժեներ-մեխանիկի 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «96000» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:
9) որոշման հավելվածի աղյուսակում եռակցող 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «93288» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: