Ղեկավարվելով <Տեղական իրքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Ռոբերտ Ստեփանյանի 2020թ. դեկտեմբերի 3-ի թիվ 3697 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկություն.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղ. Ռոբերտ Ստեփանյանին, իրեն վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան 33 շենքի 1 ավտոտնակ հասցեում գտնվող, Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ /հիմք սեփականության իրավունքի վկայական 21042015-04-0102, տրված 21.04.2015թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից/ 25,2 քմ մակերեսով ավտոտնակը /վկայական 23112015-04-0036, տրված՝ 23.11.2015թ./ հանձնել ենթավարձակալության այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 26.10.2015թ. սեղ. Նո 5947 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: