Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 101-Ն որոշման հավելվածների մեջ կատարել փոփոխություններ՝համաձայն N2, N3, N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում,այդ թվում՝
ա) 04 բաժնի 2 խմբի 4 դասի «Ոռոգում» ծրագրի «Արմավիր ջրամատակարար» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսապետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 523.0 հազար դրամ՝ ոռոգման սեզոնին առաջացած էլեկտրաէներգիայի պարտքը համար:
բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 523.0 հազարդրամ.
2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: