Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող` 04-044-0175-0012 ծածկագրով, 1,4734 հա մակերեսով կորիզավոր գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, գյուղմթերք արտադրելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ հեկտար մակերեսով հողամասի համար` 3400000 /երեք միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ, ընդամենը` 5009560 /հինգ միլիոն ինը հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: