Ղեկավարվելով «Տեղական իրքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Արմանուշ Բարսեղյանի 2023թ. հոկտեմբերի 17-ի թիվ 5747 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղ. Արմանուշ Բարսեղյանին, իրեն վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 23/2 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 10032023-04-0081, տրված` 10.03.2023թ./ 21.4 քմ մակերեսով առևտրի սրահը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0065-0045-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.002625 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, խառը գործառնական նշանակության հողամասն /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0065-0045/, այսուհետ Գույք, հանձնել ենթավարձակալության՝ այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 04.05.2023թ. սեղ. Նո 2423 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: