Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Անգին Ուղուրյանի 16.12.2020 թվականի թիվ 3829 դիմումը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 22042021-04-0057, տրված 22.04.2021թ./Սահմանապահների փողոց 45 շենք, 41/1 տարածք հասցեում գտնվող`15.7 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ` արվեստանոց օգտագործելու նպատակով տրամադրել Անգին Ուղուրյանին:
2. Տարածքի վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի:
3. Տարածքի 1 քմ մակերեսի վարձակալության վճար սահմանել տարեկան 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: