Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 8 և թիվ 9 մանկապարտեզների տնօրենների՝ 2020 թվականի փետրվարի 4-ի և փետրվարի 3-ի թիվ 0384 և թիվ 0385 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2020 թվականի մարտի 2-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2020 թվականի մարտի 2-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 2-ից :