Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ 2022 թվականի մարտի 1-ի թիվ 1098 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 045-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.՝
1) որոշման մեջ և հավելվածում բոլոր դեպքերում «աշխատակիցների թվաքանակ» բառերը փոխարինել «աշխատողների քանակ» բառերով.
2) հավելվածի 1-ին կետում «25» թիվը փոխարինել «26» թվով.
3) հավեկվածի 7-րդ և 8-րդ կետերում «լարային» բառը փոխարինել «դասական» բառով.
4) հավելվածի 9-րդ կետում «1.0» թվերը փոխարինել «2.0» թվերով.
5) հավելվածի «ընդամենը» սյունակում «25» թիվը փոխարինել «26» թվով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: