Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինության տնօրենի 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 1114 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 142-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելվածի 1-ին կետի «Աշխատողների քանակը-98»-ի փոխարեն կարդալ «Աշխատողների քանակը-101»
2) որոշման հավելվածի 2-րդ կետի «Հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը-97,5»-ի փոխարեն կարդալ «Հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը-100,5»
3) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի 3-րդ տողի «Պաշտոնային անվանումը» սյունակի «ԿԱՄԱԶ ԿՕ 415 մեքենայի վարորդ» բառերի փոխարեն կարդալ «ԿԱՄԱԶ ԿՕ մեքենայի վարորդ» բառերը, իսկ «Հաստիքային միավորները» սյունակի «1» թվի փոխարեն կարդալ «2»
4) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի 8-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակի «9» թվի փոխարեն կարդալ «11»
5) որոշման հավելվածի 2-րդ կետի Բ) ենթակետի «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «33» թվի փոխարեն կարդալ «36»
6) որոշման հավելվածի 2-րդ կետի «Ընդամենը՝ հաստիքներ» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «97,5» թվի փոխարեն կարդալ «100,5»:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: