Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով անձի նշանակումը՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները 2025 թվականի մարտի 17-ից վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։