Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1094-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 22.06.2022 թվականի թիվ 2-5 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր-3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման համայնքներիտարածքայինզարգացմանհիմնականուղղություններիընտրությունևտարածքայինգոտիավորման Արմավիր քաղաքի, Այգեվան, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Նորավան, Սարդարապատ գյուղերի, Արմավիր-1 Մյասնիկյան, Արմավիր-2 Արաքս գյուղերի նախագիծը:
2.Գլխավոր հատակագծով սահմանված՝ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համալրել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի «Հողերի նպատակային և գործառական նշանակությունների փոփոխություններ (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան)» գծագրին և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան: