Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 24.01.2022 թ. թիվ 21 դրական եզրակացությունը`
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ, համաձայն որի, Արթուր Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Շահումյան փողոցի թիվ 11/2 հասցեում գտնվող 04-001-0445-0032 ծածկագրի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության 0,0187 հա հողատարածքը փոխադրել բնակավայրի բնակելի նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: