Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, <Նորմատիվիրավականակտերիմասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով <<Միացյալ հայկական կազակական ուժերի միասնություն>> հասարակական կազմակերպության 2020թվականի փետրվարի 20-ի թիվ 0706 գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի սեփականություն հադիսացող՝ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց 109 Ա հասցեում գտնվող Արմավիրի քաղաքապետարանի <Բարեկարգում> տնօրինության վարչական շենքի տարածքից 2-րդ հարկի 35,8 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Միացյալ հայկական կազակական ուժերի միասնություն>> հասարակական կազմակերպությանը՝ գրասենյակային գործունեություն ծավալելու նպատակով:
2. <<Միացյալ հայկական կազակական ուժերի միասնություն>> հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
3.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 2011թվականի նոյեմբերի 30-ի թիվ 104-Ա որոշումը:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: