Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Կարապետ Աբրահամի Սարգսյանի 17.07.2024թ. թիվ 4092 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու,սեփականության իրավունքով Կարապետ Աբրահամի Սարգսյանին, Արաքսյա Մկրտիչի Սարգսյանին,Աբրահամ Իսայի Սարգսյանին և Հռիփսիմե Աբրահամի Սարգսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0478-0019 կադաստրային ծածկագրով 0,2067 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել ՝արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: