Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 02.05.2022թ. թիվ 107-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 31/5 հասցեում գտնվող` 04-001-0064-0036 ծածկագրով, 0.00237 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 50000 ՀՀ դրամ, ընդամենը` 1185000/մեկ միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: