Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,ՀայաստանիՀանրապետությանքաղաքացիականօրենսգրքի 685-689 հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի 2021 թվականիմարտի 23-իթիվ1123 գրությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Տալ համաձայնություն Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 5/7 հասցեում գտնվող <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի վարչական շենքի առաջին հարկից 109.6 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովին` ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացնելու նպատակով:
2. Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` անորոշ ժամկետով:
3. ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրհամայնքիավագանու <<Արմավիրի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> 2015 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 137-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն`
3.1 Որոշման 1-ին մասում <<1124.1>> թիվը փոխարինել <<1014.5>> թվով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: