|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունիսի 2025 թվականի N 0745-Ա |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՆՈՒՂԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՈՒԽԱԵԼ ԼԵՎՈՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Մուխաելի Գևորգյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող քաղաքացի Մուխաել Լևոնի Գևորգյանի սեփականություն հանդիսացող 0,51 հա մակերեսով, 04-044-0153-0003 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության ցածրարժեք հողատեսքը /վարելահող/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /դեղձի այգի/՝ համաձայն հավելվածի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(663.24 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|