Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ. Ավետիսյանի 29.04.2022թ. թիվ 2339 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի հունվարի 17-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 055-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման մեջ և հավելվածում բոլոր դեպքերում «աշխատակիցների թվաքանակ» բառերը փոխարինել «աշխատողների քանակ» բառերով.
2) հավելվածի 1-ին կետում «22» թիվը փոխարինել «23» թվով.
3) հավելվածի 2-րդ կետում «հաստիքային միավորներ - 21,5» բառերը փոխարինել «հաստիքային միավորներ - 22,5» թվով.
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 23-րդ կետով՝
23
|
Տնօրենի տեղակալ
|
1,0
|
130000
|
|
5) հավելվածի «ընդամենը» սյունակում «21,5» թիվը փոխարինել «22,5» թվով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: