Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ թիվ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2025 թ. հուլիսի 15-ի թիվ 01/7/05228 գրությունը և Արմավիր համայնքի ավագանու 2025թ հուլիսի 18-ի թիվ 087-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ․ Բաղրամյան փողոցի 39 հասցեում գտնվող «ԱՌՍԹՈՌ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 04-001-0202-0001 կադաստրային ծածկագրով, 4.645 հա մակերեսով հողամասից 0.588105 և 1.08293 հա մակերեսներով (համապատասխանաբար՝ փողոցներ և հանրային կանաչ՝ զբոսայգի) բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերը փոփոխելու՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Արմավիր-3» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։